30

Դեկ,

2021

«ՀայՓոստ»-ը 2021 թվականին սեփական նախաձեռնությամբ իր բոլոր մասնաճյուղերում տեղադրել է հանգանակության արկղեր

«ՀայՓոստ»-ը 2021 թվականին սեփական նախաձեռնությամբ իր բոլոր մասնաճյուղերում տեղադրել է հանգանակության արկղեր, որպեսզի ցանկացողներն իրենց նվիրաբերությունը կատարեն հանուն հայրենիքի խաղաղության և մեր ապագայի զոհված կամ անհայտ բացակայող տղաների ընտանիքների և 1-ին ու 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների։

Արկղերը պարբերաբար բացվում են ու խոշոր նվիրաբերություններն ուղղվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 2021թ․ վերջին շրջանի նվիրաբերություններով «ՀայՓոստ»-ը իր բոլոր մասնաճյուղերի արկղերից ԶԱՀ-ին է փոխանցել 18,219,159 ՀՀ դրամ։ Իսկ ամբողջ 2021 թվականին ԶԱՀ-ին փոխանցված գումարը կազմել է 20,361,099 ՀՀ դրամ:

 

Շնորհակալ ենք «ՀայՓոստ»-ին նախաձեռնության համար, ինչպես նաև հանգանականության բոլոր մասնակիցներին մեզ հետ զինվորի կողքին լինելու համար։

Այս նախաձեռնությունը լավագույն օրինակ է, որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ ներդրումով կարող ենք մեծ ազդեցություն ունենալ այն զինվորների և նրանց ընտանիքների կյանքում, ովքեր վտանգեցին իրենց կյանքը և առողջությունը հանուն ավելի ապահով և hզոր հայրենիքի։

Միասին զինվորի կողքին։